211652_close_icon
views-count1213 դիտում article-date 11:20 08-05-2019

Կառավարությունն արհամարհում է իրեն ուղարկված նամակները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ների համաձայն՝ կառավարությունն ու պետական մի շարք գերատեսչություններ, վերջին ժամանակահատվածում իրենց աշխատանքը համարելով շատ կարևոր, որոշել են անարձագանք թողնել պատգամավորների, ժողովրդի ու, ընդհան­րապես, այլ պետական կառույցներից իրենց ուղարկված նամակները: Անհասկանալի է, թե ինչու են կառավա­րությունում կամ նախարարություններում համարում, որ իրենց լեգիտիմությունը կարող է իրավունք տալ արհամարհական վերաբերմունք դրսևորել: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցու­թյան պատգամավոր Անի Սամսոմյանը ևս նամակներ է ուղարկել կառավարու­թյանը, սակայն ամիսներ շարունակ դրանցից պատասխան չի ստացել: «Երբ ներկայացվում էր կառավարության զե­կույցը, որը ներկայացում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ես նրան այդ մասին ասացի ու կարծում էի, որ դա զգոնության ազդակ կարող է լինել, կոչ կլինի, որ ու­ղարկված նամակներին պետք է պատաս­խանել: Բայց դա տեղի չունեցավ ու ես այժմ էլ սպասում եմ նամակների պատաս­խաններին, որոնց տեղեկատվությունը, այսպես ասեմ, նույնիսկ հնանում է, ու խն­դիր է դառնում: Ես նամակներ գրել եմ փետրվարին ու մինչև հիմա սպասում եմ պատասխանին»,-հայտարարեց ընդդի­մադիր պատգամավորը: Ըստ Անի Սամսոնյանի՝ ինքը դեռևս չի ցանկանում «սև ցուցակում» ներառել իրեն չպատասխանած գերատեսչություն­ներին՝ կարծելով, որ իր նամակներին դեռևս կպատասխանեն: «Եթե չպատաս­խանեն, դա խնդիր է, ու դա նաև ի չիք է դարձնում բոլոր այն հայտարարություննե­րը, թե մենք կառավարության աշխա­տանքը դարձնում ենք ավելի արդյունա­վետ: Չի կարող լինել որևէ աշխատանք, չի կարող լինել որևէ գործ, որը ավելի կա­րևոր կլինի, քան պատգամավորի նամա­կին պատասխանելը, որովհետև մենք խորհրդարանական երկիր ենք, խորհր­դարանականները գործադիրի վերահս­կողներն են, և իրենք պարտավոր են առաջինը մեր նամակներին պատասխանել: Այսինքն՝ այս անփութություն ասեմ, արհամարհանք ասեմ, անտարբերություն ասեմ, սա մեծապես խոչընդոտում է նաև մեր պատգամավորական աշխատան­քին»,-եզրափակեց Սամսոնյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ նույն ճա­կատագրին են արժանանում նաև ՀՀ քաղաքացիների կողմից ուղարկվող նամակ­ները: Վերջիններս էլ նամակի պատասխանին երկար սպասելուց հետո ստիպ­ված են լինում փողոց դուրս գալ՝ բողոքի ակցիա անելով երեկ վարդաբլուրցիները ԱԺ-ի դիմաց բողոքում էին իրենց նամակ­ներին չարձագանքելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր