1068 դիտում
14:44 08-05-2019
Վարչապետը ներկայացրել է կրթության ոլորտում գրանցված արդյունքները. նվազել են ուսանողական վարկերի տոկոսադրույքները
Հայաստանում հանրակրթական ուսումնական հաստատություններում ռոբոտաշինության խմբակների և ինժեներական լաբորատորիաների թիվն ավելանում է, և կառավարությունն այդ ուղղությամբ հատկացրել է համապատասխան միջոցներ:
Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռոբոտաշինության խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ հիմնելու համար 2018 թվականին հատկացվել է շուրջ 186 միլիոն ՀՀ դրամ, իսկ 2019 թվականի համար՝ 352 միլիոն ՀՀ դրամ: Արդյունքում, 2019 թվականի առաջին եռամսյակի դրությամբ, ՀՀ բոլոր մարզերում առկա են 263 ռոբոտաշինության խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ, որտեղ գործում է 308 խմբակ, ծրագրում ընդգրկված է շուրջ 6 հազար 500 սովորող: 2017թ-ի համեմատ ծրագրում ընդգրկված աշակերտների թիվն ավելացել է 2 հազար 500-ով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ավելի քան 20 հուշագիր է կնքվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և գործատուների միջև, ինչի արդյունքում կրթական հաստատությունները մասնագետներ են պատրաստում այդ կազմակերպությունների համար, ներդրվում են նոր մասնագիտություններ, ընկերությունների կողմից տրամադրվում են մասնագիտական սարքեր և լաբորատորիաներ։
Փոփոխություններ են արձանագրվել նաև ուսանողական վարկերի տրամադրման ուղղությամբ: Մասնավորապես, բարձր առաջադիմությամբ ուսանողների համար ուսանողական վարկեր հասանելի են համապատասխանաբար 6 և 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով, նախկին՝ 9 և 10 տոկոսի փոխարեն: Վարկավորման գումարները դարձել են 700 հազար դրամ, նախկին 450 հազար փոխարեն:
Նմանատիպ նյութեր
17109 դիտում
11:52 24-12-2018
Կառավարությունը կիսով չափ կկրճատի զինված ուժերի մի քանի հազար սպաների և ենթասպաների վերցրած վարկերի տոկոսադրույքները
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից