3839 դիտում
09:01 09-05-2019
Գագիկ Խաչատրյանը «հյուրընկալվել է» ԱԱԾ-ում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային` միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած դեպքերի հետ կապված:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գ. Խաչատրյանն ԱԱԾ-ում «հյուրընկալվելու» առիթ արդեն ունեցել է: Ըստ մեզ հասած լուրերի` երբ իրավապահները Խաչատրյանի գործունեության հետ կապված փաստեր են ներկայացրել, վերջինս ասել է, թե ՀՀ պետական բյուջե պատրաստ է վերադարձնել ցանկացած գումար, միայն թե քրեական պատասխանատվության չենթարկվի:
Այսինքն` նա, այնուամենայնիվ, ընդունել է, որ վնաս է տվել պետությանը և պատրաստ է վերականգնել այն: Իսկ թե արդյոք նա վերադարձրել է գումարները, և որքան են կազմում դրանք, պարզ չէ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9789 դիտում
19:58 27-08-2019
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ԱԱԾ
5474 դիտում
21:55 30-08-2019
Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը. Ուղիղ. Tert.am
Այս բաժնից
1015 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»