211652_close_icon
views-count1420 դիտում article-date 10:21 09-05-2019

Վիճակագրական մանիպուլյացիան շարունակվում է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանը շարունակում է մնալ կարգախոսների երկիր, որոնց հետևում հասարակությունն ուզում է տեսնել կոնկրետ գործեր, ոչ թե խոստումներ, ոչ թե սին խոսքեր, այլ՝ արդյունք: Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը շատ ավելի բովանդակային կլիներ, եթե լսեինք անկեղծ խոսակցություն այն մասին, թե ինչու տակավին հնարավոր չի լինում ապահովել տնտեսության թռիչքաձև աճ, իսկ տնտեսության ակտիվությունը չի գերազանցում մինչ հեղափոխական շրջանի ցուցանիշները: Կամ՝ ինչու Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը չկարողացավ ապահովել ներդրումային բում, մանավանդ, որ նման խոստումներ Փաշինյանը տալիս էր թե հեղափոխության հարթակից և թե վարչապետության առաջին ամիսներին: Կնճռոտ այս հարցերի պատասխանները երեկ չլսեցինք, մյուս կողմից՝ թվերի ու խոստումների ձևով Փաշինյանը ձևավորեց հանրային սպասումների նոր միջավայր: Սակայն վարչապետի հեղափոխական պաթոսն ու հռետորաբանությունն այլևս նախկինի պես չեն գերում հասարակությանը, որը վերջապես ուզում է ապրել բարեկեցիկ կյանքով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր