1828 դիտում
16:23 09-05-2019
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը նվիրված մայիսյան եռատոնին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ նվիրված մայիսյան եռատոնին։ Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան եռատոնի կապակցությամբ: Հիրավի Շուշիի ազատագրումը մեր պատմության փառավոր էջերից մեկն է: «Հարսանիք լեռներում» օպերացիան սեփական ուժերին հավատալու, անիրական թվացող բարձունքներ գրավելու, շրջափակում ճեղքելու փայլուն օրինակ է:
Ինչպես ավելի վաղ Սարդարապատում, այնպես էլ Շուշիում հայ ժողովուրդը ցույց տվեց, որ սեփական ուժերով կարող է հաղթանակ կերտել և տեր կանգնել հայրենիքին ու ճակատագրին։
Այսօր մենք տոնում ենք նաև Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը։ Հաղթանակ, որի կերտման գործում անուրանալի է հայ ժողովրդի ավանդը։ Դա հաղթանակ էր համաշխարհային չարիքի դեմ, դա հաղթանակ էր, որում փայլեց հայ ռազմական միտքն ու հայ զինվորականների հերոսությունը։
Շուշիի ազատագրումով նաև հիմնադրվեց հայոց պետականության և անվտանգության հենասյուներից մեկը՝ պաշտպանության բանակը, որը կարճ ժամանակում բազմաթիվ հաղթանակներ է գրանցել և այսօր էլ անառիկ է պահում մեր հայրենիքի այս հատվածը։
Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել Արցախի համար պայքարում։
Շուշին առաջին հերթին հայկական ռազմական մտքի գործադրման փայլուն օրինակ է։ Հենց միտքն է հանդիսացել հաղթանակի ապահովման գլխավոր գործոնը։ Այդ օպերացիան այսօր էլ օրինակելի է և հուշում է, որ ցանկացած շրջափակում հնարավոր է հաղթահարել, եթե հաղթահարման մտածողություն է ձևակերպվում»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
622 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
694 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
742 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից