211652_close_icon
views-count2090 դիտում article-date 16:47 10-05-2019

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված երաժշտական ներկայացում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ընդունելությունների սրահում ցուցադրվեց «Հրեշտակների ճամփորդություն» (A Journey of Angels) երաժշտական ներկայացումը: Այն ստեղծվել էր Կալիֆորնիայի ամերիկյան ստեղծագործական խմբի կողմից՝ երաժշտության հեղինակ Քեթի Չեփլերի, ռեժիսոր Քեյ Քոլի և գրող Բրենթ Բիրմանի ջանքերով: «Հրեշտակների ճամփորդության» հիմքում ընկած է ամերիկահայ գրող, կինոգործիչ Քեյ Մուրադյանի «Մորս ձայնը» (My Mother’s Voice) վեպը: Երաժշտական ներկայացումը կազմակերպվել էր ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո: Հայոց ցեղասպանության օրերին մեկ ընտանիքի պատմությամբ հայ ժողովրդի ողբերգությունը ներկայացնող գրքում հեղինակը շեշտում է, որ հանուն ապագայի երբեք չպետք է մոռանալ անցյալի զանգվածային ողբերգությունները, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է: ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը բարձր գնահատեց «Հրեշտակների ճամփորդություն» ներկայացումը՝ այն չափազանց ազդեցիկ համարելով ու վերհանելով մշակույթի կարևոր դերը Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան հասարակությանը իրազեկելու գործում: «14-ամյա աղջնակի պատմությունն ավելին է, քան պատմական դրվագ. այն փաստագրում է հայկական մի գյուղի կյանքն ու ճամփորդությունը՝ սևեռվելով մեկ ընտանիքի վրա, ներկայացնելով մեկ աղջկա երազանքը անպատմելի դաժանությունների դեմ հանդիման: Ապագա բռնակալներին դիմակայելու համար մենք երբեք չպետք է մոռանանք՝ ինչ է պատահել Ֆլորայի և հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության դաժան օրերին», ասում է գրքի հեղինակ Բրենթ Բիրմանը: Միջոցառմանը ներկա էին մյուզիքլի հեղինակները, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, քաղաքային խորհրդի և Գլենդեյլի դպրոցների միացյալ մարմնի (Glendale Unified School District) խորհրդի անդամները, ամերիկյան մշակութային շրջանակների և կալիֆորնիահայ համայնքի ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր