11790 դիտում
13:21 11-05-2019
Մի՞թե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ուղեկցությամբ, եթե ես նման բան թույլ տայի, պետությունն ինձ կփռեր ասֆալտին. Գևորգ Պետրոսյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ վարչապետ նիկոլ Փաշինյանի՝ այգու բացմանը հեծանվով գնալուն: Պատգամավորը գրել է.
«Հեծանիվ վարելու ամբողջ հմայքը ազատությունն է: Իսկապես այդ այդպես է։
Մի՞թե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով և երթևեկությունը կաթվածահար անելով:
Միայն մեկը կարող է բացատրել դրա «հմայք»... Եվ այդ մեկը ես չեմ, այլ այն մարդն է, ով խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարությունից:
Հետաքրքիր է, եթե ես ինձ նման բան թույլ տայի (մեքենաներով արգելափակեի մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցը և հետևիցս մի քանի ավտոմեքենա ուղեկցեին, և աշխատանքի շտապող մարդիկ ուշանային աշխատանքից իմ «վառ» երևակայության պատճառով), ինձ հետ ո՞նց կվարվեր պետությունը՝ կփռեր ասֆալտին, եթե ոչ՝ ծեփեր պատերին...
Ուրիշ էլ ո՞վ կարող էր Հայաստանում իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ. դե, իհարկե, միայն մեկը՝ «նոր Հայաստանի» վերին մեծություն վարչապետը...
Ուզում եմ ասել, պարոն վարչապետ, լրջանալու և տնտեսական հեղափոխությունը սկսելու ժամանակն է...
Ուշանում ենք...»:
Նմանատիպ նյութեր
16949 դիտում
11:27 27-08-2021
Եթե ավելի մոտ լիներ, գուցե մի հատ էլ հայրական ապտակ տայի. Սեյրան Օհանյանը՝ Հայկ Սարգսյանի հետ միջադեպի մասին
2449 դիտում
17:15 13-06-2021
«Եթե ոչ ես, ապա՝ ով, նման հարց ես ինձ տվել եմ 1992թ-ին, 1997թ-ին և նման հարց ինձ տալիս եմ հիմա». Ռոբերտ Քոչարյան
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան