211652_close_icon

«Ռեալը» Նավասին հայտնել է, որ նրա հետ հույսեր չի կապում

views-count2050 դիտում article-date 23:58 13-05-2019
«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը: Մադրիդյան ակումբը Կոստա-Ռիկայի հավաքականի 32-ամյա դարպասապահին հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում նրա հետ հույսեր չի կապում: Նշվում է, որ «Ռեալը» մտադիր է հիմնական դարպասապահ դարձնել Տիբո Կուրտուային: Նավասը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից: Ակումբի հետ նա 12 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ Իսպանիայի առաջնությունն ու Չեմպիոնների Լիգայի 3 գավաթ: Այս մրցաշրջանում Նավասը կորցրեց տեղը հիմնական կազմում: Լա Լիգայում նա ընդամենը 9 խաղի է մասնակցել և 4 անգամ դարպասը անառիկ պահել:

Նմանատիպ նյութեր