2033 դիտում
11:06 14-05-2019
Ոչխարի գլխաքանակը նվազում է. 2018-ին արտահանվել է 12.110 գլուխ մանր եղջերավոր կենդանի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ոչխարի գլխաքանակը տարեցտարի պակասում է: Այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, 2018-ին՝ 660 հազար 100, իսկ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ 638 հազար 257 գլուխ: Չնայած այս պաշտոնական թվերին՝ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը համոզված է, որ ոչխարի գլխաքանակի պահանջված չափը «կայունանում է»:
«Ներկայումս քննարկվում է ոչխարաբուծությունը զարգացնելու վերաբերյալ ծրագիր: «Տոհմաբուծարանների ստեղծման ծրագիր ենք մշակել, որը կառավարության կողմից հավանության է արժանացել: Բացի այդ, Հայաստանում արոտները հիմնականում կտրտված են և հարմարեցված ոչխարաբուծությանը: Բայց մեծ ակտիվություն է նկատվում տնտեսվարողների կողմից»,- նկատեց Լ. Տեր-Իսահակյանը՝ հավելելով, որ Հայաստանից այս տարեսկզբից մինչև մայիսի 10-ի դրությամբ արտահանվել է շուրջ 8500 գլուխ մանր եղջերավոր կենդանի:
Նկատենք, որ 2018 թվականի ընթացքում Հայաստանից արտահանվել է 12 հազար 110 գլուխ մանր եղջերավոր կենդանի:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը ՀՀ-ից զանգվածաբար արտահանվեց դեպի հարևան Իրան, հայկական շուկայում առաջացավ գառան մսի դեֆիցիտ և ահռելի գնաճ:
Արդյունքում Հայաստանում կտրուկ նվազեց ոչխարի գլխաքանակը: Իսկ ինչպես հայտնի է, ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Ի դեպ, այսօր էլ ոչխարի մսի գինը բավականին թանկ է՝ անցնում է 4 հազար դրամը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11085 դիտում
09:37 10-10-2017
Սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 3186 գլուխ խոշոր, 5086 գլուխ մանր եղջերավոր կենդանի. «Հայկական ժամանակ»
3849 դիտում
18:04 25-08-2017
Բացահայտվել է 179 գլուխ մանր եղջերավոր անասունի հափշտակություն. 4 անձ ձերբակալվել է
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը