1499 դիտում
18:42 14-05-2019
ԵՊԼՀ-ն վերահավատարմագրվում է
Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) երկրորդ անգամ ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։
Մայիսի 14-17-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը կայցելի համալսարան, որտեղ գնահատում կիրականացնի 10 չափանիշներով, կդիտարկի նախորդ հավատարմագրումից ի վեր բուհի առաջընթացը և բարելավման ծրագրի իրագործումը։
Այդ նպատակով փորձագետները հանդիպումներ կունենան բուհի հոգաբարձուների խորհրդի, վարչական ղեկավարության(ռեկտոր, պրոռեկտորներ, դեկաններ), ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ապահովման մասնագետների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների ու շրջանավարտների, գործատուների հետ։ Խումբը կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում, դասալսումներ, ինչպես նաև կդիտարկի ուսանողի գնահատումը։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Երևանի Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Մարգարիտա Պողոսյանը։ Խմբի մյուս անդամներն են Լեհաստանի Նիկոլայ Կոպեռնիկոս համալսարանի անգլերենի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Միրոսլավա Բուխհոլցը, ՃՇՀԱՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական վարչության պետ Անգին Մարտիրոսյանը, ԵՊՀ միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի ասիստենտ Լիլիթ Բեքարյանը, ՀՊՄՀ ուսանող Հայկուշ Հարությունյանը։
Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։
Նշենք, որ ԵՊԼՀ-ն 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 2015-ին։ Փորձագետները բուհին բարելավման խորհրդատվություն էին մատուցել, որոնց հիման վրա էլ բուհը 4-ամյա գործողությունների ծրագիր էր կազմել։
Ընթացիկ փորձագիտական այցից հետո ևս փորձագետները զեկույց կկազմեն՝ մատնանշելով բուհի ուժեղ և թույլ կողմերը, բարելավման խորհրդատվություն կմատուցեն։ Իսկ հավատարմագրման մասին որոշումը կկայացնի ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բարելավման ծրագրի վրա։
[b]
ՈԱԱԿ հասարակության հետ
կապերի պատասխանատու[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2051 դիտում
21:40 20-05-2019
Բժշկական և Մանկավարժական համալսարանները վերահավատարմագրվում են
959 դիտում
16:18 29-05-2019
Կառավարման ակադեմիան վերահավատարմագրվում է
1032 դիտում
17:48 07-10-2019
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը վերահավատարմագրվում է
Այս բաժնից
1303 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
871 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար