211652_close_icon
views-count1440 դիտում article-date 22:42 14-05-2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության այցը Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարություն ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարություն։ Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ինտերպոլի տվյալների պահոցներ մուտքի հնարավոր ընդլայնման, ծառայությունների օպերատիվ օժանդակության ցուցաբերման, հետախուզվող անձանց հայտնաբերման, անդրազգային հանցավորության դեմ պայքարին վերաբերող խնդիրներ և այլն: Վալերիյ Օսիպյանը կարևորեց Ինտերպոլի դերը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու Ինտերպոլի գործունեությանը: Ինտերպոլի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր գնահատեց ՀՀ դերակատարությունը և ակտիվ մասնակցությունը Կազմակերպության նախաձեռնություններին։ Հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պաշտոնապես հրավիրեց Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկին այցելելու Հայաստանի Հանրապետություն։ Հանդիպումն անցավ ջերմ ու գործընկերային մթնոլորտում: Այցի ընթացքում կայացան ևս մի շարք հանդիպումներ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին Ինտերպոլի անդամ երկրների միջև համագործակցության հնարավորությունները, I-24/7 համակարգի ընդլայնման հնարավորությունները և այլ հարցեր։ Ի պատիվ ՀՀ ոստիկանության պետի՝ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության կողմից տրվել է պաշտոնական ճաշ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր