211652_close_icon
views-count3049 դիտում article-date 10:22 15-05-2019

Փաշինյանը շքախմբով գնաց Լյուքսեմբուրգ և Բրյուսել, որ Էնտգենի հետ ճա­շի ու ԱլԳ անդամ երկրների ղեկա­վարների հետ ընթրի․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ հետևում ենք վարչապետ Փաշինյանի՝ Լյուքսեմբոտգ և Բրյոաել կատարած այցին: Նախ՝ վարչապետը երևի մի 40 հոգանոց խմբով հասավ Լյուքսեմբուրգ: Ինչ-որ անհասկանալի հանդիպում ունեցավ մեծ դքսության կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ, որից հետո, «Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էնտգենի անունից, ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տրվել է ճաշ»: Հաջորդ կանգառը Բրյուսելն էր: Ըստ պաշտոնա­կան լրատվության. «Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արևելյան գոր­ծընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին»: Տպավորությունը սա է. Փաշինյանը մի հսկայա­կան շքախմբով գնաց հասավ Լյուքսեմբուրգ և Բրյուսել, որ Էնտգենի հետ ճա­շի ու Արևելյան գործընկերու­թյան անդամ երկրների ղեկա­վարների հետ ընթրի: Համենայնդեպս, բացի այդ ճաշից և ընթրիքից, անհասկանալի է, թե ուրիշ ի՞նչ կոնկրետ նպա­տակ ուներ այս այցը, երբ Փա­շինյանն անգամ Արևելյան գործընկերության տասնամյա­կին նվիրված նիստին չմաս­նակցեց: Ընդ որում, նա Բրյուսելում վերջերս էր եղել, և դժվար թե այս մի քանի օրվա ընթացքում ինչ-որ կարևոր հարցեր կուտակված լինեին, որը քննարկելու համար Փաշի­նյանը հերթական անգամ պե­տական փողերը վատներ ու հասներ Եվրոպայի խորքերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր