211652_close_icon
views-count5461 դիտում article-date 10:25 16-05-2019

Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով ամսական 100 միլիոն դոլար է արտահանվում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից բավական ինտենսիվ տեմպերով շարունակվում է։ Քաղաքացիները միայն բանկային համակարգով ամսական շուրջ 100 մլն դոլար են դուրս հանում երկրից։ Թավշյա հեղափոխությունը, ըստ էության չկանգնեցրեց այդ պրոցեսը։ Ընդհակառակը` այն գնալով խորանում է։ Այլ բան հավանաբար չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի են ունենում երևույթներ, որոնք ամենևին էլ դրա օգտին չեն։ Նախկիններին պատժելու անթաքույց ձգտումը ստիպում է նախորդ իշխանության ներկայացուցիչներին կամ նրանց ժամանակ տարբեր ճանապարհներով հարստացածներին մտածել կապիտալը ոչ թե ներսում պահելու կամ տնտեսության մեջ ներդնելու, այլ ավելի ապահով վայր տեղափոխելու մասին։ Մյուս կողմից` սոցիալական իրավիճակը Հայաստանում մնում է նույնքան լարված, որքան նախկինում։ Իշխանափոխությունը չտվեց այն, ինչ ակնկալվում էր։ Մինչ սպասվող մեծ հարենադարձությունը չի կայանում, նույն տեմպով շարունակում է արտագաղթը, ինչը դարձել է կապիտալի արտահանման հիմնական պատճառներից մեկը։ Արդյունքում՝ ունենք այն, որ այսօր էլ ֆիզիկական անձանց միջոցով հսկայական գումարներ են արտահոսում երկրից։ Անցած տարի միայն բանկային համակարգով Հայաստանից դուրս բերվեց շուրջ 1,2 մլրդ դոլար։ Սա աննախադեպ ցուցանիշ էր։ Նախկինում երբևէ ֆիզիկական անձանց միջոցով այդքան տարադրամ դուրս չէր եկել Հայաստանից։ Բայց դա դեռ ամենը չէ. ոչ պակաս մեծ գումարներ դուրս են գալիս նաև այլ ճանապարհներով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր