211652_close_icon
views-count2789 դիտում article-date 16:35 16-05-2019

Դեսպան Ներսեսյանը հանդիպում է ունեցել կոնգրեսական Հուան Վարգասի հետ

Մայիսի 15-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Կալիֆորնիա նահանգի կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հուան Վարգասին: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Հուան Վարգասին հայկական հարցերի հանձնախմբին անդամակցելու և Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2019թ. բանաձևը համահեղինակելու համար: Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունների վերջին զարգացումները, այդ թվում` խորհրդարանական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը: Դեսպան Ներսեսյանն ու կոնգրեսական Հուան Վարգասը երկկողմ գործակցության խթանման գործում կարևորեցին Կալիֆորնիայի կենսունակ հայ համայնքի դերակատարումն ու ներուժը:

Նմանատիպ նյութեր