18483 դիտում
23:40 16-05-2019
Գերմանիայում 5 տեղանոց թռչող տաքսի է փորձարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 4-ին հաջողությամբ ավարտվել են 5 տեղանոց թռչող տաքսու նախատիպի փորձարկումները:
Այդ մասին հայտնի է դարձել YouTube-ում տեղադրված տեսանյութի շնորհիվ:
Նոր տրանսպորտային միջոցը ստեղծել է Lilium ընկերությունը, որին էլ պատկանում է նախագիծը: Այն հիմնադրվել է 2015թ.-ին՝ 4 ընկերների համագործակցությամբ:
Ընկերությունը զարգացնում է օդային տրանսպորտի նորարարական ծառայությունների ոլորտը:
Նշվում է, որ նախագիծը նպատակ ունի ստեղծելու ավելի մատչելի և հարմար տրանսպորտային միջոց, որն ավելի արագ կգործի քան ավտոմեքենան:
5 տեղանոց օդային տաքսին հագեցած է 36 ռեակտիվ էլեկտրական շարժիչներով, որոնք հնարավորություն են տալիս ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարել, իսկ տաքսու առավելագույն արագությունը կազմում է 300կմ/ժ:
Lilium ընկերությունը օդային տաքսու ծառայությունները կմատուցի 2025թ.-ից՝ ողջ աշխարհով մեկ:
Պատվերները կընդունվեն համապատասխան հավելվածի օգնությամբ, ինչպես դա արվում է այսօր՝ սովորական տաքսիներ պատվիրելու դեպքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3912 դիտում
22:14 13-11-2015
Ռուսաստանը 2 տեղանոց սպորտային մեքենա կթողարկի` «Крым» անվանումով
1183 դիտում
17:15 16-03-2016
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար
10895 դիտում
22:21 29-11-2018
Լոս Անջելեսում ներկայացվել է նոր՝ 8 տեղանոց Hyundai Palisade ամենագնացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին