2065 դիտում
10:25 17-05-2019
Մարդիկ, որոնք հորդորում են Գագիկ Ծառուկյանին մնալ քաղաքականության մեջ, նրա լավը չեն ցանկանում․ Քրիստինե Պողոսյան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտ» թերթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվել է՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու գործընթացից, որը սկսել էր «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, ի՞նչ նորություն կա, պատգամավորը պատասխանել է.
«ՀՔԾ-ի պաշտոնական նամակի պատասխանը, որքան ես տեղյակ եմ, դեռ չի ուղարկվել ո՛չ ԱԺ նախագահին, ո՛չ «Քաղաքացու որոշում» կուսակցությանը: Կարծում եմ՝ դրա հետ է կապված հապաղումը, որ որևէ բան դեռ չի ասում»:
Քրիստինե Պողոսյանն ասել է՝ դա իր անձնական կարծիքն է, սակայն, ամեն դեպքում, էթիկայի հանձնաժողով պետք է ստեղծվեր:
Այնուհետև դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ ասել է. «Պարոն Ծառուկյանին գիտե՞ք ինչ կասեի: Այն բոլոր մարդիկ, որոնք հորդորում են Գագիկ Ծառուկյանին մնալ քաղաքականության մեջ, նրանք Գագիկ Ծառուկյանի լավը չեն ցանկանում:
Ես վստահ եմ, որ եթե Գագիկ Ծառուկյանն ունի սեր, հարգանք ու համակրանք ժողովրդի որոշ մասի մոտ, դա ամենևին կապված չէ նրա քաղաքական գործունեության հետ, այլ նրա բիզնես գործունեության հետ: Լրիվ բարիդրացիական և բարեկամական ասում եմ, որ նա շատ ճիշտ կաներ, որ շարունակեր զբաղվել հենց իր գործով: Ես իր փոխարեն լինեի, կգնայի կյանքը վայելելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4612 դիտում
20:36 26-10-2019
Նիկոլ Փաշինյան. Դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1231 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
853 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»