2284 դիտում
10:04 19-05-2019
Անվտանգության խորհրդի քարտուղարը Լոս Անջելեսում մասնակցել է «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին
Այսօր՝ մայիսի 19-ին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին։ Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:
Փառատոնի ընթացքում քարտուղար Գրիգորյանը հանդես է եկել բանախոսությամբ Հայաստանում հետհեղափոխական գործընթացների, քաղաքական փոփոխությունների, արձանագրված նվաճումների, Հայաստանի անվտանգության բովանդակության, անվտանգության ոլորտում առաջադրված նպատակների, Անվտանգության խորհրդի գործունեության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում Հայաստանի ծրագրերի մասին։
Փառատոնի հաջորդ փուլում ԱԽ քարտուղարը մասնակցել է Հայաստան-Սփյուք հարաբերությունների թեմային նվիրված պանելային քննարկումներին։
Նմանատիպ նյութեր
3596 դիտում
23:20 30-05-2016
Հայաստանի հավաքականի խաղացողները մասնակցել են Լոս Անջելեսում Արցախի անվտանգության համար կազմակերպված դրամահավաքին
Այս բաժնից
604 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1009 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում