5581 դիտում
19:52 19-05-2019
Մենուա Հարությունյան. Դուք էլ ձեր պատասխանատվության բաժինն եք կրելու
Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ամենախնդալուն էնա, երբ Հայաստանի բոլոր իշխանություններին ստրուկի պես ծառայած ու էդ նույն իշխանություններին «ճիշտ» պահին դավաճանելով հաջորդ իշխանության հետևը մտածները հիմա էլ մտել են Նիկոլի հետևը ու Նիկոլին հորդորում և կոչ են անում՝ ավելի խիստ լինել՝փաստացի թքած ունենալով Հայաստանի սահմանադրության և օրենքների վրա,անխնա պատժել քաղաքական հակառակորդներին ու մրցակիցներին...
Էս անկայուն մտածողները փաստացի Նիկոլին դրդում են անօրինականությունների՝ մտածելով՝ վաղը մյուս օր մեկա իրենք թռնելու են, Նիկոլը կգնա մենակ պատասխան կտա իր արարքների համար, իսկ իրենք էլ, ինչպես իրենց երբեմնի պապաներ Քոչարյանին ու Սարգսյանին են փնովում, կսկսեն Նիկոլին փնովել...
Չէ, «հարգելի» քամակմտնողներ, «հարգելի» անինքնասեր ճիճուներ, դուք էլ չե՛ք փախնելու պատասխանատվության ձեր փայից, չե՛ք կարողանալու ամեն բան բարդել Նիկոլի վրա ու շարունակել...
Դուք էլ ձեր պատասխանատվության բաժինն եք կրելու և՝ շատ դաժան, որպեսզի գալիք սերունդները հասկանան, որ ձեր պես չի կարելի ապրել...
Պետք է օր առաջ վերականգնել Նիկոլի կողմից տապալված սահմանադրական կարգը, քանզի ամեն բան արդեն շատ վտանգավոր ու կործանանարար է դառնում...»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4780 դիտում
17:41 10-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (09.02.2025 թ․)
28057 դիտում
12:54 10-02-2025
Գողություն՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում հերթական «Chevrolet Volt»-ն են թալանել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ