211652_close_icon
views-count1531 դիտում article-date 15:28 20-05-2019

Տիգրան Ավինյանը մասնակցել է Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությանը: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը լուսանկար է հրապարակել: «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն, ի թիվս 50 օտարերկրյա պատվիրակությունների, մասնակցեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությանը»,- գրել է դեսպանը: Զելենսկին Ուկրաինայի նախագահ է ընտրվել ապրիլի 21-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում: Մայիսի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստում տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է Գերագույն ռադայի արձակման և երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

Նմանատիպ նյութեր