211652_close_icon
views-count33368 դիտում article-date 22:22 20-05-2019

Սոցիալապես անապահով ընտանիքը հայտնվել է աշխատանքը կորցնելու վտանգի առջև. պատճառը «Բալգարկա» մականունով ինչ-որ պաշտոնյա է, իսկ դրա հետևում կանգնած է Գալուստ Սահակյանի ազգականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում երկար ժամանակ փոքրիկ առևտրի կրպակի աշխատակից Սոֆյա Արսենյանը ամեն օր սպասում է, թե երբ են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաները ժամանելու ու իրենց ասելով՝ հողին հավասարեցնեն փոքրիկ առևտրի կրպակը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տիկին Սոֆյան ասում էր. «Ոչ տուն ունենք, ոչ էլ մի կարգին աշխատանք, վարձով ենք բնակվում: Տղաս էլ ապրիլյան քառօրյայի մասնակից է եղել, ինչի համար հրամանատարների կողմից շնորհակալագրերի է արժանացել: Էս փոքրիկ կրպակով մեր գոյությունն ենք պաշտպանում ու հիմա թաղապետ Գևորգ Բաբայանը արդեն մի քանի օր է՝ մեզ տեռորի է ենթարկում, ասելով. «Էս ձեր բուդկեն վերացնելու եմ էստեղից: էստեղ ոչ մի բուդկա չպետք է լինի»: Նրան խնդրել ենք, ասել, որ սոցիալապես անապահով խավին ենք դասվում ու էս կրպակի հույսին ենք, իսկ նա ոչ միայն լսել չի ուզում, այլ նաև վատ վերաբերմունքի է արժանացնում մեզ: Ինչ անենք, մայր ու որդի էս կրպակի հույսին ենք: Խնդրում ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի ազդի թաղապետի վրա, որ նա իր մտադրությունը չիրականացնի: Մեզ նույնիսկ ասում են, որ թաղապետարանից ինչ-որ «Բալգարկա» անունով պաշտոնյա է գալու քանդելու ժամանակ, հիմա չգիտենք, ով է «Բալգարկա»-ն, ում են ասում «Բալգարկա», բայց որ մենք կմնանք անգործ, դա հաստատ է»: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը հաստատեց տեղեկությունը, որ ինքն անձամբ հետամուտ է լինելու, որպեսզի այդ կրպակը ապամոնտաժվի, նա անգամ հայտնեց, որ կրպակը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի տղային ու դրա համար իրենք ոչինիչ չեն կարող անել: Միևնույն է, պետք է ապամոնտաժվի և վերջ: Ֆոտոլրագրողի հարցին՝ իսկ ով է թաղապետարանի այն պաշտոնյան, ում անվանում են «Բալգարկա», թաղապետը դժվարացավ պատասխանել, իսկ երբ նրան հայտնեցինք, որ միգուցե նկատի ունեն իրեն, նա պատասխանեց, որ այդ պահով շահարկում են, իրեն էլ է շշուկներ հասել, որ իրեն «Բալգարկա» են ասում, քանի որ մինչև թաղապետ լինելը բալգարկի գործ է արել սակայն հերքեց, որ ինքը ընդհանրապես նման գործունեությամբ է զբաղվել: Թաղապետը հայտնեց նաև, որ Ս. Արսենյանը շահարկում է ապրիլյան պատերազմը, ինչը դատապարտելի է: [b]Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0333579001558376823927661.jpg[/img] Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր