Մբապեն դժգոհ է, որ ՊՍԺ-ի գլխավոր աստղ են համարում Նեյմարին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն տարաձայնություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի հետ:
Մբապեն դժգոհ է, որ Տուխելը թիմի գլխավոր աստղ է համարում Նեյմարին, որի մասին ասել էր մրցաշրջանի սկզբում:
Նախախաղային հավաքին ուշանալու պատճառով Մբապեն բաց էր թողել «Մարսելի» հետ հանդիպումն ու տուգանվել 180 հազ. եվրոյով: Նրա կարծիքով, նման պատտժամիջոցներ չէին կիրառվի Նեյմարի հանդեպ: