211652_close_icon
views-count2414 դիտում article-date 14:17 22-05-2019

Տպավորություն է, որ ԱՄՆ-ն սկսում է ակտիվորեն ներգրավվել Հայաստանի ներքին օրակարգի ձևավորմանը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

[align=center]Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը [/align] Հուզակա՞ն էր, թե՞ պլանավորած վերջին պոռթկումը «Այլընտրանքային նախագծեր խումբը» սկսում է «Հարցեր, որոնք գոյության իրավունք ունեն» խորագրով վերլուծական տեղեկանքների հրապարակումը՝ հայաստանյան և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Սա հրավեր է՝ իրադարձություններին նայելու ավելի սառը տեսանկյունից՝ շրջանցելով քաղաքական նախասիրությունները և մնալով վերլուծական մտքի ու Հայաստանի իրական շահերի տիրույթում։ Հարցը, թե ո՛վ է ձևավորում հայաստանյան օրակարգն այսօր, կրկին դարձավ քննարկման առարկա մի ուշագրավ իրադարձությունից հետո։ Մայիսի սկզբներին, առանց ավելորդ փիառի, Երևանում աշխատում էր ԱՄՆ պետքարտուղարության՝ բավականին ներկայացուցչական մի պատվիրակություն։ Ըստ պաշտոնական լրահոսի՝ պատվիրակությունը ոչ միայն ներկայացուցչական էր, այլև՝ մեծաթիվ։ Նախկինում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսության ձևաչափը U.S. –Armenian Joint Taskforce (USATF) կազմակերպվում էր ամենամյա սկզբունքով, բայց պատվիրակության կազմը երբեք այդքան ներկայացուցչական չէր լինում։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել կառավարության առանցքային անդամների և իրավապահ համակարգի ղեկավարների հետ։ Տեղ գտած լրահոսի համաձայն՝ քննարկվել են առավելապես Հայաստանի ներքին զարգացման խնդիրներ, և ոչ թե՝ երկկողմ համագործակցության կամ տնտեսական աջակցության։ Ուշագրավ է, որ այս այցին նախորդել էր ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Հայաստան, որի կորիզը Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (House Democracy Partnership) ղեկավարությունն էր։ Այս հանձնաժողովի նպատակն է հետխորհրդային երկրների խորհրդարանականների հետ աշխատանքը, և հիմնական գործընկերներն են Վրաստանը, Ուկրաինան և Ղրղզստանը։ Ըստ այդմ՝ ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ը սկսում են ակտիվորեն ներգրավվել Հայաստանի ներքին օրակարգի ձևավորման մեջ՝ ներազդելով ներքաղաքական պրոցեսների վրա։ Եթե նախկինում այդ պրոցեսը գնում էր հայտնի մի քանի ֆոնդերի և հասարակական կազմակերպությունների միջոցով, ապա այժմ միացել է ԱՄՆ պետական մեքենան՝ Վրաստանի և Ուկրաինայի օրինակով։ Ընդունենք, որ սա նոր իրողություն է մեր պետության և հասարակության համար։ Հետևաբար՝ պետք է հաշվարկել ռիսկերը։ Հարց առաջին. ինչպե՞ս կազդի այս նոր իրողությունը Հայաստանի վրա՝ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների համատեքստում։ Հարց երկրորդ. ինչպե՞ս դա կազդի Հայաստանի ներքաղաքական դասավորվածության վրա։ Եթե վերցնում ենք որպես նախադեպ Վրաստանը և Ուկրաինան, ապա Միացյալ Նահանգների ուղիղ միջամտությունը ներքին պրոցեսներին ունեցել է հստակ հետևանք՝ տարածքային կորուստներ։ Վրաստանի պարագայում՝ Աբխազիա և Հվ. Օսիա, Ուկրաինայի պարագայում՝ Ղրիմն ու Դոնբասը։ Հայաստանի դեպքում ակնհայտ է, որ խոսքը վերաբերելու է ոչ միայն Արցախում լարվածությանը, այլև՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը։ Նոր իրողություններ, նոր գաղափարներ Շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք ՀՀ կառավարությունը հաշվարկել է բոլոր ռիսկերը այն դեպքի համար, եթե ԱՄՆ դառնա ուղիղ մասնակիցը մեր երկրի զարգացման ներքին օրակարգի ձևավորմանը։ Եվ, որն ավելի վտանգավոր է, արդյո՞ք այդ օրակարգը ձևավորվում է ամերիկյան կողմի հետ համատեղ, թե՞ ամերիկացիները դա անելու են մեր փոխարեն։ Նոր ռիսկեր . Ձևավորելով Հայաստանի զարգացման ներքին օրակարգը, արդյո՞ք ԱՄՆ պատրաստ է մասնակցել և սատարել Հայաստանի զարգացման ծրագրերին և նախագծերին։ Դատելով Լիդիանի պատմությունից՝ դեռ երկար ժամանակ անիմաստ է ակնկալել ամերիկյան կամ եվրոպական լուրջ ներդրումներ Հայաստանում։ Այդ դեպքում ինչի՞ համար է այս պրոցեսը։ . Ձևավորելով ներքին օրակարգ՝ ամերիկացիները, ըստ էության, քանդում են կայուն տնտեսական զարգացման ինստիտուցիոնալ առկա մեխանիզմները։ Ուշագրավ էր Գլխավոր դատախազի հանդիպման դրվագը և հետագա հայտարարությունները բանկային գաղտնիքի վերաբերյալ։ Կան նախադեպեր՝ Լատվիա, Կիպրոս. ըստ էության՝ այս երկրների բանկային համակարգերի փլուզումը տեղի է ունեցել նույն սխեմայով։ . Պատահականություն է, թե ոչ, բայց ամերիկյան պատվիրակության այցից անմիջապես հետո ԱԺ նախագահը կազմակերպում է լսումներ «Անցումային արդարադատության» թեմայով։ Ակնհայտ է, որ այս մեխանիզմի ներդրումն ուղղակիորեն կազդի ներդրումային միջավայրի վրա և հարցականի տակ կդնի սեփականության իրավունքը Հայաստանում։ . Հասկանո՞ւմ են արդյոք ՀՀ կառավարության ղեկավարները, որ մի պահից սկսած ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություններից մի փոքր անգամ շեղվելու դեպքում հենց իրենք են հայտնվելու սանկցիաների տակ։ Օրինակներ՝ որքան ուզեք, վերջինը՝ Ուկրաինայի ՍԴ նախագահը։ Այս տարվա փետրվարին ՍԴ-ն ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության ենթարկելը հակասահմանադրական էր համարել։ Դրանից հետո նա պաշտոնանկ արվեց։ Սա խոսում է ամերիկյան կողմի ուղիղ միջամտության հնարավորությունների մասին ոչ միայն գործադիր իշխանության, այլև դատական իշխանությանը։ . Գիտակցվո՞ւմ է արդյոք Հայաստանում, որ երկրի ներքին օրակարգին ամերիկյան կողմի ուղիղ միջամտությունը անընդունելի կլինի ռուսաստանյան բիզնեսի պոտենցիալ գործընկերների և ներդրողների համար։ Այնպես, ինչպես և Չինաստանի և Իրանի։ . Կստացվի մի անհեթեթ վիճակ. ամերիկյան կողմը սահմանում է խաղի կանոնները, այդ թվում՝ մուտք ունենալով բանկային և կոմերցիոն գաղտնիքներին, իսկ Հայաստանի կառավարությունը ակնկալելու է ռուսաստանյան ներդրումներ, դիմելու է, որ ռուսական և ռուսահայ ներդրողները գան Հայաստան։ Սա նոնսենս է։ . Որպես մասնավոր օրինակ. թերևս կարիք կա խորհելու, թե ո՞ւմ էր պետք այս փուլում, այս ծավալներով տեղեկատվական արտահոսք կազմակերպել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ՝ հարվածելով ոչ միայն նրա գործարար հեղինակությանը, այլև ռիսկեր ստեղծելով Հայաստանում նրա բիզնես գործունեության համար։ Շատ դժվար է այստեղ գտնել Հայաստանի շահը։ . Իրատեսական չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի հարստացման լոզունգներով օրակարգի ձևավորմամբ ՀՀ իշխանություններին հաջողվի կապիտալի վերադարձ ապահովել. ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները երբևէ որևէ գումար չեն վերադարձնելու Հայաստան։ Դրանք վաղուց արդեն դարձել են նրանց տնտեսության մասը և աշխատում են ի բարօրություն իրենց պետությունների։ Կա մեծ ռիսկ, որ գործող իշխանությունները, փորձելով ականջահաճո լոզունգներով «կաշառել» ներքին լսարանին, իրական դաշտում ընդամենը կվտանգեն իրական առաջընթացի, տնտեսության աշխատեցման իրական մեխանիզմները։ Ամփոփում Հայաստանյան փորձագիտական շրջանակներում այսօր բուռն քննարկման և բանավեճերի թեմա է հետևյալ հարցը. արդյո՞ք այն ինչ կատարվեց վերջին օրերին նախապես պլանավորված էր, թե՞ պահի ազդեցության տակ՝ հանպատրաստից։ Գործող իշխանությունը կա՛մ չի գիտակցում, կա՛մ գիտակցաբար է խթանում իրադարձությունների զարգացումը վերոնշյալ սցենարով։ Պետք է փնտրել տրամաբանությունը, պետք է փորձել հասկանալ այդ տրամաբանությունը։ Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ դրա նախորդ օրը վարչապետը հանդիպում էր «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» / ICTJ/ և Բաց Հասարակության Հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետների հետ։ Հանդիպման հիմնական թեման՝ Հայաստանում անցումային արդարադատության հաստատումը և այդ գործընթացը արագացնելը։ Ամերիկյան փորձագետներն արդեն աշխատում են հայաստանյան պաշտոնյաների և հկ-ների հետ՝ այդ համակարգի ներդրումն արագացնելու ուղղությամբ։ Սրանք փաստեր են, որոնք հուշում են, որ թատերականացված պոռթկումների և հուզական գործողությունների ետևում կարող են լինել շատ սառը և նախապես համաձայնեցված ծրագրեր։ «Այլընտրանքային նախագծեր խումբ» Շարունակելի

Նմանատիպ նյութեր