40652 դիտում
10:01 24-05-2019
Մինչև իշխանության հաստատակամությունը չերևա, որևէ դատավոր հրաժարական չի տալու. Հովհաննես Մանուկյան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է դատաիրավական ոլորտում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին:
«Վստահ եմ՝ մինչև իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերևա, որևէ դատավոր հրաժարական չի տալու: Հատկապես վերջին տարում մեր երկրում խոսքը ոչ միշտ է գործի վերածվում: Տեսնենք՝ առաջիկա օրերին ինչ զարգացումներ կլինեն: Իրավիճակը լավագույններից չէ, ինչպես ասում են, բայց անլուծելի խնդիր չկա: Աշխատել է պետք»,- ասել է նա:
Միաժամանակ, Մանուկյանի համար արդեն ծիծաղելի է հեղափոխություն, հակահեղափոխություն արտահայտություններն օգտագործելը: «Ի՞նչ ասել է հեղափոխական, գործադի՞րն է հեղափոխական, որտեղ 99 տոկոսով նախկին համակարգից եկած կադրերն են աշխատում, թե՞ օրենսդիրը, որն իր աշխատաոճով, պրոֆեսիոնալիզմով ու տեմպերով զիջում է նույնիսկ ՀՀԿ-ի խորհրդարանին»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
885 դիտում
14:15 12-01-2023
Որևէ պետական հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը. թղթադրամ պետք է չերևա. Փաշինյան
Այս բաժնից
1360 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7753 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով