3595 դիտում
10:13 24-05-2019
«Իմ քայլում» դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանից. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Հենց Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ աչքաթող է անում «Իմ քայլը» խմբակցության աշխատանքները, այնտեղ իսկական քաոս է սկսվում։ Ամեն մեկը գիտեցածի չափով փորձում է ինքնադրսևորվել` ՍԴ-ն ցրել, ԲԴԽ-ն լուծարել, քանդուքարափ անել ձեռքի տակն ընկածը, անգամ սեփական կառավարությունը հարվածի տակ դնել։
Զավեշտն այն է, որ այս խմբակցության անդամները դեռ չեն հասկացել, թե իրենց դերակատարումը որն է։ Պահանջում են, որ կառավարությունը փոփոխություններ անի, օրենքներ ներկայացնի, սակայն մոռանում են, որ օրենքները ծնվում են ԱԺ-ում, այդ կառույցի հիմնական դերակատարումը հենց օրենքներ մշակելն է, ոչ թե աջ ու ձախ անհարկի ու անտեղյակ հայտարարություններ անելը։
Այս ամենին գումարվում է նաև խմբակցությունում առկա տարբեր թևերի շահերի բախումը։ Մեր տեղեկություններով, խմբակցության ներսում արդեն դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանից, սակայն առայժմ միայն վստահելիների շրջապատում են այդ մասին բարձրաձայնում։ Նույն աղբյուրի պնդմամբ, հեռու չէ այն օրը, երբ խմբակցությունում տրոհումն ակնառու կլինի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4316 դիտում
09:27 07-02-2019
Հեղափոխություն դպրոցում. շարադրություն՝ «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով. «168 ժամ»
3859 դիտում
09:25 21-02-2020
Ծխելու դեմ օրենքն «Իմ քայլում» կռիվ է գցել․ «Իրատես»
1409 դիտում
09:00 28-07-2020
«Հայ գրականություն» առարկայի առնչությամբ «Իմ քայլում» տարակարծություններ կան. «Իրատես»
Այս բաժնից
1231 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
853 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»