945 դիտում
19:38 24-05-2019
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվել վիճակագրական կոմիտեում և ՊՎԾ-ում
Մայիսի 23-24-ը պետական երկու գերատեսչություններում` վիճակագրական կոմիտեում և պետական վերահսկողության ծառայությունում (ՊՎԾ), անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:
Մայիսի 23-ին վիճակագրական կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ անցկացվեց ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը թեմայով շտաբային ուսումնավարժություն:
Ուսումնավարժության շրջանակներում մանրակրկիտ դիտարկվել են տնտեսության, ժողովրդագրության, բնակչության զբաղվածության, սեռատարիքային կազմի, արտագաղթի, ներգաղթի, ինչպես նաև ՀՀ տարբեր ոլորտներին առնչվող վիճակագրական տվյալների հիմնական ցուցանիշների հարաբերակցության վերաբերյալ հարցեր:
Պետական վերահսկողության ծառայությունում մայիսի 24-ին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների խումբն անցկացրեց «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում պատսպարման միջոցառումների կազմակերպում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Համաձայն սցենարի՝ հակառակորդի կողմից ռմբակոծվել է Երևանի որոշ կառավարման մարմինների վարչական շենքեր և կարևորագույն օբյեկտներ, որի հետևանքով առաջացել է բժշկական և ինժեներական բարդ իրավիճակ և իրականացվել են աշխատակիցների պաշտպանությանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ:
Միջոցառման նպատակն էր ստուգել քաղպաշտպանության ղեկավար կազմի, շտաբների, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, դիտարկել կառույցի տարհանման պլանի իրատեսությունը:
Քննարկվեցին ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխատեղելիության հետ կապված հարցերը:
Նմանատիպ նյութեր
1296 դիտում
22:43 23-09-2019
Քաղաքացիական պաշտպանության միջոցառում է անցկացվել կադաստրի կոմիտեում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
583 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում
1081 դիտում
18:57 18-10-2024
ԱԺ նախկին պատգամավորի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ինչն է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը