1114 դիտում
11:25 06-05-2019
ՏՄՊՊՀ-ում և ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի են ունեցել քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ
Մայիսի 2-3-ը պետական երկու գերատեսչություններում` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:
ՏՄՊՊՀ աշխատակիցների համար ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների կողմից կազմակերպվել էր «Ազդարարման ազդանշանները, դրանց տրման կարգն ու հաղորդման ձևերը: Հանձնաժողովի աշխատակիցների գործողությունները ազդարարման ազդանշանների տրման դեպքում» թեմայով սեմինար, որի նպատակն էր բարձրացնել գերատեսչության աշխատակիցների և ՔՊ կազմավորումների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստության մակարդակը: Սեմինարի ընթացքում աշխատակիցները թարմացրին հակառակորդի հարձակման դեպքում տրվող ազդանշանների գործողությունների և վարվելակերպի կանոնների վերաբերյալ իրենց գիտելիքները:
Ջրային տնտեսության պետական կոմիտեում անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների գործողությունները ռազմական դրության պայմաններում ազգաբնակչությանը խմելու ջրով ապահովման միջացառումների իրականացման ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ուսումնավարժության սցենարի համաձայն՝ հակառակորդի կողմից ռմբակոծության հետևանքով շարքից դուրս է եկել Արարատի մարզի Լանջազատ գյուղին պատկանող հողատարածքներով անցնող Գառնի-Երասխ խմելու ջրատարը: Արդյունքում ջրազրկվել են մարզի բնակավայրերը:
Միջոցառման ընթացքում առարկայորեն քննարկվեցին ջրանջատումների աշխատանքների կազմակերպման և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված հարցերը: Կարևորվեց կարգավորիչ ջրամբարների, մայր ջրատարների, լաբորատորիաների, պոմպակայանների, ինչպես նաև քլորակայանների նկատմամբ հսկողության պատշաճ իրականացումը և հիդրոտեխնիկական կառույցների պահպանությունն ապահովելու լրացուցիչ նախապատրաստական միջոցառումների անցկացումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1510 դիտում
18:53 05-12-2014
Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն
1894 դիտում
15:04 05-02-2016
Իրանի «Էյ Բի Վալվես» ընկերության պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեում
Այս բաժնից
646 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր
1261 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում
778 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել