1674 դիտում
11:30 27-05-2019
ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է 336 դեպք
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 336 դեպք, որից 139-ը՝ արտակարգ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 57 հրդեհ, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:
Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 29 դեպք, որոնցից 15-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 8 դեպք, որի հետևանքով տուժել է 9, զոհվել՝ 1 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
Նմանատիպ նյութեր
2094 դիտում
13:10 13-05-2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է 374 դեպք
4527 դիտում
18:32 16-03-2020
576 դեպք, որից 447-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը
5111 դիտում
12:46 23-03-2020
9 մահ, 240 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը
Այս բաժնից
508 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
925 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ