211652_close_icon
views-count1709 դիտում article-date 09:01 28-05-2019

Կստեղծվի նոր մոդելի ոստիկանություն. մանրամասներ՝ ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է և շուտով կհաստատվի: Մինչև հունիսի 13-ն այն պետք է բերվի վերջնական տեսքի, որից հետո պետք է հավանության արժանանա ՀՀ-ԵՄ խորհրդի նիստում և արդեն կընդունվի վարչապետի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթին ճանապարհային քարտեզից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ մինչև 2019 թվականի վերջ նախատեսված է ոստիկանության համակարգում փոփոխություններ կատարել՝ նոր մոդելի ոստիկանություն ստեղծել, փոփոխություններ անել պարեկային ծառայությունում: Հաջորդ փոփոխությունը, որը պետք է արվի կրկին մինչև այս տարվա վերջ, կապված է մարդու իրավունքների և դատաիրավական բարեփոխումների հետ, ըստ այդմ նախատեսված է ՀՀ-ում ավելացնել դատավորների թիվը, դա արվելու է մինչև 2022 թվականը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր