1178 դիտում
12:31 28-05-2019
Այս օրը առիթ է ևս մեկ անգամ վերաարժևորելու անկախ և ինքնիշխան պետություն ունենալու կարևորությունը. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր և մասնակցել տոնական միջոցառումներին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.
«1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի և ուժի շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու ցանկությունը։
Մայիսյան այս գեղեցիկ տոնի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ բոլորիս մաղթում եմ առաջ շարժվելու, մեզ հասած երջանկությունն ամուր պահելու ձգտում։ Այս օրը առիթ է ևս մեկ անգամ վերաարժևորելու անկախ և ինքնիշխան պետություն ունենալու կարևորությունը։
Մեր հայրենակիցներին մաղթում եմ առողջություն և հավատ՝ վառ ապագայի նկատմամբ»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
814 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)