«Ուեսկայի» նախագահն ու «Ռեալի» նախկին խաղացողը ձերբակալվել են պայմանավորված խաղեր կազմակերպելու կասկածանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայում պայմանավորված խաղերի հետ կապված հերթական սկանդալն է ծագել:
Ոստիկանությունը միանգամից մի քանի ֆուտբոլիստի է ձերբակալել. Սամու Սայսին («Խետաֆե»), Ինյիգո Մոնտանյային («Դեպորտիվո), Ռաուլ Բրավոյի (նախկին «Ռեալ»), Բորխա Ֆերնանդեսին (նախկին «Վալյադոլիդ»), Կարլոս Արանդային (նախկին «Լաս-Պալմաս»):
Խուզարկություններ են իրականացվել նաև «Ուեսկայի» գրասենյակում, որը մրցաշրջանի արդյունքներով դուրս թռավ Պրիմերայից: Ձերբակալվել է ակումբի նախագահ Ագուստին Լասաոսը և թիմի բժշկական անձնակազմի ղեկավար Խուան Գալլինդո Լաուսը:
Նախնական վարկածով, պայմանավորված խաղը կազմակերպվել է նախորդ մրցաշրջանի վերջում: