1625 դիտում
13:08 29-05-2019
Զբոսաշրջության կոմիտեն մասնակցում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստին
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մայիսի 27-29-ը Խորվաթիայում մասնակցում են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 64-րդ նիստին և «Զարգացում, նորարարություն և գործընկերություն» խորագրով աշխատաժողովին։
Նիստի ընթացքում քննարկվել է UNWTO-ի 2019-2021 թվականների գործունեության ծրագիրը։ Նշվել են զբոսաշրջության ոլորտի այն ուողղությունները, որոնք հատուկ ուշադրության են արժանանալու կազմակերպության կողմից, դրանք են․ գաստրոտուրիզմը, էնոտուրիզմը, գյուղական տուրիզմը և այլն։
64-րդ նիստի ընթացքում տեղի են ունեցել հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև հյուրընկալող հաջորդ երկրի ընտրությունները։ Նիստի և աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը ձեռք է բերել անհրաժեշտ պայմանավորվածություններ գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցություն հաստատելու նպատակով։
Նմանատիպ նյութեր
2145 դիտում
17:36 03-10-2016
Նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին
8506 դիտում
21:58 14-05-2017
Զուրաբ Պոլոլիկաշվիլին նշանակվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար
Այս բաժնից
568 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
772 դիտում
17:37 18-10-2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ