1407 դիտում
22:04 29-05-2019
ԵՊԲՀ անվանի շրջանավարտ Համլետ Գասոյանը սեմինար-քննարկում է վարել հարազատ բուհում
ԵՊԲՀ-ում այսօր տեղի ունեցավ «Հետազոտական մեթոդներ՝ առողջապահության ոլորտում» թեմայով սեմինար-քննարկում՝ նախատեսված բժշկական և հանրային առողջության ոլորտներում հետազոտական աշխատանքներով զբաղվող կամ հետաքրքրված դասախոսների և ուսանողների համար։
Ֆիլադելֆիա քաղաքի Թեմփլ համալսարանի առողջապահության քաղաքականության և առողջապահական ծառայությունների հետազոտության ոլորտում փիլիսոփայության դոկտորի (PhD) թեկնածու Համլետ Գասոյանը նշեց, որ սեմինարի հիմնական նպատակը հետազոտություններ կատարելուն նպաստելն է, մասնակիցների գիտական նախագծերին վերաբերող գաղափարները ֆորմալ նախագծերի և գիտական աշխատությունների վերածելուն օգնելը, հետազոտողների միջև կապեր ստեղծելը:
«Հայաստանում հետազոտություններով ավելի շատ հայտնի է սոցիոլոգիայի ոլորտը, բժշկության, առողջապահության, հանրային առողջության ոլորտում հետազոտության պակաս կա: Այդ պատճառով ցանկանում եմ խոսել, թե ինչի համար ենք անում հետազոտություն, ինչ նպատակ ունենք, ինչպես հեշտությամբ կարող ենք ծրագրեր ու տվյալներ գտնել, ինչպես վերլուծենք , տպագրենք և մարդկանց հայտնենք մեր կատարված աշխատանքների մասին»,- ասաց նա՝ շեշտելով, որ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա կիսվել իր ծրագրով՝ ստանալով իրեն հուզող բոլոր հարցերի պատասխաները:
Համլետ Գասոյանը սեմինարի առաջին մասում խոսեց հետազոտական նախագծերի մշակման մասին, այնուհետև անդրադարձավ հետազոտական նախագծերի կազմման, դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում ստանալու և գիտական հոդվածների տպագրմանը վերաբերող հարցերի մասին։
Նշենք, որ Համլետ Գասոյանը ստացել է հանրային առողջապահության մագիստրոսի կոչում Հարավային Ֆլորիդայի համալսարանից՝ առողջապահության կազմակերպություններ և կառավարում մասնագիտացմամբ։
Նա ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ է։ Ներկայումս Հ․ Գասոյանը առողջապահության քաղաքականության և առողջապահական ծառայությունների հետազոտության ոլորտում փիլիսոփայության դոկտորի (PhD) թեկնածու է Թեմփլ համալսարանում (ԱՄՆ)։ Համլետ Գասոյանը նաև ԱՄՆ Պետ․ Դեպարտամենտի Մասկի ծրագրի շրջանավարտ է և Թեմփլ համալսարանի պրեզիդենտական ֆելոու (presidential fellowship recipient):
Համլետ Գասոյանը տրամադրել է հետազոտական խորհրդատվություն տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների։ Նա նաև օգնել է նախագծել դրամաշնորհային ծրագրեր «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հարավային կովկասի ծրագրի համար։ Հ․ Գասոյանի գիտական հոդվածները տպագրվել են ԱՄՆ և միջազգային առաջատար գիտական հանդեսներում։
Նմանատիպ նյութեր
1445 դիտում
16:22 07-09-2019
ԵՊԲՀ-ում սերունդների կապը չի ընդհատվում. 30 տարվա շրջանավարտներն այսօր հարազատ բուհում էին
1832 դիտում
20:28 04-08-2021
ՀՀ ՊԿԱ իրավագիտության ամբիոնի շրջանավարտ Համլետ Բատիկյանը նշանակվել է փոխվարչապետ Պապիկյանի գրասենյակի ղեկավար
843 դիտում
18:04 12-12-2014
ԵՊԲՀ-ում ներկայացվեց բուհում սովորող բազմազգ ուսանողների մշակույթը
Այս բաժնից
715 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
538 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1081 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից