211652_close_icon
views-count2146 դիտում article-date 10:49 30-05-2019

Երևանն ընդունեց Զասին. ինչո՞ւ զիջեցին դիրքերը․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Կարծում եմ՝ Հայաստանին այլ երաշ­խիքներ պետք չեն եկել, պարզապես այս իրավիճակը կառույցում չէր կարող ան­վերջ ձգվել՝ հանգեցնելով ավելի լուրջ խնդիրների գործընկեր երկրների հետ: Ակնհայտ է, որ նման փուլ ևս կարող էր լի­նել: Այդ հանգամանքը ևս իր դերակա­տարությունն ունեցավ: Հայկական կողմը չէր կարող հաշվի չառնել հայ-ռուսական ռազմատեխնիկական և պաշտպանա­կան ոլորտում համագործակցությունը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին: Իր հերթին Ալեքսեյ Մալաշենկոն ասել է, որ ձևավոր­ված կոնսենսուսը, իհարկե, ուրախալի է, սակայն մինչ այդ ծավալված տարաձայնությունները ցույց տվեցին մի շարք բա­ցեր, որոնց ուղղությամբ պետք է աշխա­տել: Նրա խոսքով՝ Զասի այցը Հայաս­տան ցույց է տալիս, որ տարաձայնու­թյուններն այս հարցի շուրջ ավարտվել են: «Ռուսաստանը, ըստ էության, հարցը թողեց անլուծելի այնքան ժամանակ, մինչև հայկական կողմը զիջի իր դիրքե­րը, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանը միայնակ երկար չի դիմակայելու ստեղծված իրավիճակին»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր