211652_close_icon
views-count855 դիտում article-date 12:45 30-05-2019

Արսեն Թորոսյանն ու ՔՈԱՖ հիմնադրամի ներկայացուցիչները կարևորել են դպրոցներում առողջ ապրելակերպի ծրագրի ներդրումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՔՈԱՖ (Children of Armenia Fund) հիմնադրամի ներկայացուցիչներին: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետագա համագործակցության ուղիներին: Քննարկվել է Նյու Յորքի համալսարանի ատամնաբուժական քոլեջի արտագնա ծրագիրը Հայաստանում զարգացնելու հեռանկարները: Նախկինում համալսարանի ուսանողները դասախոսների ղեկավարությամբ Լոռու մարզի գյուղերում՝ ՔՈԱՖ-ի միջոցներով նորոգված կլինիկաներում ապահովել են պատշաճ ատամնաբուժական խնամք: Խոսելով այլ թեմաներից` հիմնադրամի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են հրավիրել մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) պատվաստումների շուրջ հանրային իրազեկման աշխատանքների իրականացմանը: Նրանք նշել են, որ ՔՈԱՖ-ի կողմից կազմակերպած քարոզարշավի արդյունքում` պատվաստումների նկատմամբ դրական մեծ արձագանք է ստացվել ծնողների կողմից: Երկուստեք կարևորվել է դպրոցներում առողջ ապրելակերպի, այդ թվում առողջ սնունդ մատուցելու ծրագրի ներդրումը: Նախարար Արսեն Թորոսյանը ողջունել է հիմնադրամի կատարած աշխատանքները և նշել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել շարունակական ծրագրերին:

Նմանատիպ նյութեր