20061 դիտում
21:58 30-05-2019
Երևանում երեխան ընկել է լիճը. այգում ընտանիքի հետ զբոսնող ոստիկանության ծառայողը երեխայի կյանք է փրկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչություն․ ստորաբաժանման ծառայողները հանրության աչքին երեւում են հանցավոր խմբավորումներին վնասազերծելիս։ Հատուկ նշանակայինները անձնուրաց ու խիզախ են ոչ միայն հատուկ առաջադրանքներ ու միջոցառումներ իրականացնելիս, այլեւ առօրյա կյանքում։ Ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդան Ֆիդանյանը նրանցից մեկն է։
Մայիսի 26-ին՝ կիրակի օրը, նա կնոջ եւ մանկահասակ աղջկա հետ հանգիստն անցկացրել է Վարդավառի զբոսայգում։ Շուրջբոլորը երեխաներ են խաղացել, երիտասարդ զույգեր զբոսնել։ Ինչպես ասում են՝ կյանքն իր հունով ընթացել է, եւ հանկարծ՝ ճիչեր․ երեխա է ընկել լիճը։ Վարդան Ֆիդանյանը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում էր։ Նա նետվել է լիճ ու փրկել խեղդվող երեխային։
Այցելեցինք նաեւ 8-ամյա Վարդանենց տուն։ Տատն ասում է շնորհակալության բառեր չեն գտնում։ Ուրախությամբ փաստում է, որ արդեն երկու Վարդան ունեն։ Ի նշան երախտագիտության՝ որոշել են մեծ Վարդանին փոքր Վարդանի խաչքավոր կարգել։
Դեպքից հետո երեխային տեղափոխել են հիվանդանոց, համոզվել, որ առողջությանը սպառնացող վտանգ չկա ու ժպիտով վերադարձել տուն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2018 դիտում
15:12 27-10-2014
Աստրախանում հայ երիտասարդը երեխայի կյանք է փրկել
4244 դիտում
20:31 28-09-2015
Բժիշկներին հաջողվել է փրկել դեղը կոնֆետի տեղ կերած երկու երեխայի կյանք
1295 դիտում
10:40 29-09-2015
Բժիշկներին հաջողվել է փրկել ծանր աստիճանի սուր դեղորայքային թունավորումով ևս 2 երեխայի կյանք
Այս բաժնից
1909 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա