211652_close_icon

ԱԺ-ն ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի քանի օրենքների նախագծեր

views-count1341 դիտում article-date 11:31 31-05-2019
ՀՀ ազգային ժողովն այսօրվա՝ մայիսի 31-ի նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախորդ օրը քննարկված, կառավարության կողմից ներկայացված մի քանի նախագծեր: Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը` 91 կողմ ձայներով, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը` 94 կողմ ձայներով: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կողմ է քվեարկել 95 պատգամավոր:

Նմանատիպ նյութեր