211652_close_icon
views-count1571 դիտում article-date 16:42 31-05-2019

ՊԲ զրահատանկային ու հրետանային մի շարք զորամասերում գիշերային պայմաններում իրականացվել են հանկարծակի ստուգումներ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զրահատանկային ու հրետանային մի շարք զորամասերում մայիսի 30-ի լույս 31-ի գիշերային պայմաններում իրականացվել են հանկարծակի ստուգումներ, որոնց ընթացքում բերվելով «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի նշված զորամասերի բոլոր ստորաբաժանումները, համաձայն վերադաս հրամանատարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների, բազմաթիվ ցուցանիշներով` անգամ գերազանցելով սահմանված նորմացույցերը, զբաղեցրել են ոչ պլանային կենտրոնացման շրջաններ, բարդ ու անծանոթ տեղանքում կատարել զորաշարժեր ու խուսավարումներ, ինչպես նաև մարտական պատրաստականության պլաններով նախատեսված այլ գործնական մարզումներ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորքերի` մարտական կիրառման ու կենտրոնացման շրջաններում ծավալվելուն զուգահեռ, համապատասխան վայրերում ծավալվել են նաև նշված զորամասերի կառավարման և ապահովման մարմինները, որոնք ևս, ստեղծված և արագ փոփոխվող մարտական իրադրությանը համահունչ, ընդունել են որոշումներ, ճշգրտել սեփական անելիքներն ու խնդիրներ առաջադրել ենթականերին: Իրականացվող գործընթացներին տեղերում հետևել և հընթացս անհրաժեշտ ցուցումներ են տվել բանակի հրամանատարի տեղակալներն ու վարչության սպայակազմի ներկայացուցիչները: Գիշերային պայմաններում և լիովին անծանոթ տեղանքում անցկացված վարժանքները ևս մեկ անգամ փաստել են, որ ՊԲ-ի զորամասերը ունակ են գործելու օրվա կամայական ժամի և կամայական տեղանքում, ղեկավարվել ցանկացած իրավիճակում և բոլոր դեպքերում հասնել առաջադրված խնդրի գերազանց կատարմանը:

Նմանատիպ նյութեր