211652_close_icon
views-count5440 դիտում article-date 19:30 26-08-2019

Հանկարծակի ստուգումներ են իրականացվել այն զորամասերում, որտեղ ճաշարանների սպասարկումն իրականացնում են քաղաքացիական կազմակերպություններ

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետի ղեկավարությամբ օրերս հանկարծակի ստուգումներ են իրականացվել այն զորամասերում, որտեղ ճաշարանների սպասարկումը, ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն, իրականացնում են քաղաքացիական կազմակերպություններ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ստուգվել են ճաշարաններում զինծառայողների սննդի կազմակերպման ընթացքը, մատուցվող սննդամթերքի որակը և տեսականին, առկա սանիտարահիգիենիկ վիճակը: Ճաշարաններում իրականացվող ստուգումները կլինեն շարունակական:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր