211652_close_icon
views-count1685 դիտում article-date 14:32 31-05-2019

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աջակցությամբ մայիսի 30-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կայացել է համերգային մեծ ծրագիր՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համերգին մասնակցել են «Սասնա ծռեր» և «Նուբար» ավանդական երգի-պարի համույթները՝ գեղարվեստական ղեկավարներ Հովհաննես Մկրտչյանի և Լուսինե Նազարյանի գլխավորությամբ: Քրեակատարողական հիմնարկում այդ օրը հնչել են միայն նախնյաց ոգով հագեցած հայրենասիրական երգ ու երաժշտություն, համույթի մասնակիցները պարեցին քաջ հայորդի նախնիների հուժկու, ազգային պարերը, որոնք ներկաներին փոխանցեցին բարձր տրամադրություն: Միջոցառումն ամփոփվեց երկկողմանի շնորհակալական խոսքերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր