211652_close_icon
views-count1175 դիտում article-date 16:16 31-05-2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ

Աշխատանքային այցով Աշխաբադում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։ Հանդիպման ընթացքում նշվել է հայ-թուրքմենական միջպետական համագործակցության վերջին շրջանի դինամիկան, կարևորվել է փոխադարձ այցերի, առևտրատնտեսական փոխգործակցության և հումանիտար-մշակութային շփումների աշխուժացումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակությամբ են արձանագրել, որ 2017թ. համեմատ 2018թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է` հասնելով 31 մլն ԱՄՆ դոլարի: Զրուցակիցները երկուստեք կարևորել են նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացումը, անդրադարձել են երկու երկրների մայրաքաղաքներում փոխադարձաբար առևտրի տների հիմնման ու Աշխաբադ-Երևան ուղիղ չվերթի վերաբացման հարցերին։ Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով էներգետիկ բնագավառում համագործակցության խորացմանը։

Նմանատիպ նյութեր