1225 դիտում
15:45 31-05-2019
«Ազնավուր» հիմնադրամը, Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը և Բյուզին դղյակը համագործակցության հուշագիր են ստորագրել
Երևանում գտնվող Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալը և նրա գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին հանդիպել են «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրի և գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանի հետ։
Ինչպես հայտնեցին «Ազնավուր» հիմնադրամից, հանդիպումը տեղի է ունեցել Երևանում՝ ապագա «Ազնավուր» կենտրոնում, որտեղ հյուրերին ներկայացվել է կենտրոնի նախագիծը։ Կասկադի բարձունքում գտնվող «Ազնավուր» կենտրոնն իր դռները կբացի 2021 թվականին՝ շենքի վերակառուցումից ու ամբողջական համալրումից հետո։ Այն կներառի Շառլ Ազնավուրի ինտերակտիվ, նորարարական թանգարանը, ինչպես նաև կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար, որտեղ ծրագրեր կիրականացվեն երեք ուղղությամբ՝ կինո, երաժշտություն, ֆրանսերենի ուսուցում։ Կենտրոնում կգործի նաև Ֆրանսիական ինստիտուտը (Institut français), որը ֆրանսիական մշակույթի տարածման կարևոր հարթակ կհանդիսանա՝ համալրված ընդգրկուն մեդիադարանով ու դասասենյակներով։
Հանդիպման ընթացքում համագործակցության հուշագիր է ստորագրվել «Ազնավուր» հիմնադրամի, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի և Մարսելում գտնվող Բյուզին դղյակի (Château de la Buzine) միջև: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստել հայ-ֆրանսիական մշակութային կապերի հետագա զարգացմանը՝ համատեղ նախագծերի իրագործմամբ։
Համագործակցության շրջանակում իրականացվող առաջին նախագիծը Բյուզին դղյակում բացված «Ազնավուր» ցուցադրությունն է, որն այնտեղ կգործի մինչև հոկտեմբերի վերջ՝ ներկայացնելով Շառլ Ազնավուրի որոշ անձնական իրեր, արխիվային լուսանկարներ, արժեքավոր այլ նյութեր։ Ազնավուր ընտանիքը հօգուտ Հիմնադրամի հրաժարվել է ցուցադրված լուսանկարների հեղինակային իրավունքի հոնորարից, որը որպես նվիրատվություն փոխանցվել է «Ազնավուր» հիմնադրամին։ Բյուզին դղյակը նաև պատրաստակամություն հայտնել իր փորձն ու հնարավորությունները ներդնել «Ազնավուր» կենտրոնի մշակութային ծրագրերի նախագծման գործում։
Բացի սրանից, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի ղեկավարության ջանքերի և հատկապես Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանի աջակցության շնորհիվ Շառլ Ազնավուրին նվիրված մեծ համերգ էր կազմակերպվել Մարսելում ապրիլի 30-ին։ Տեղացի այլ անհատներ և կազմակերպություններ ևս աջակցել էին համերգի կազմակերպմանը, իսկ ստացված ողջ հասույթը կուղղվի «Ազնավուր» հիմնադրամին։
----
«Ազնավուր» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում իր գործընկերներին և բոլոր այն նվիրված անձանց, ովքեր կրում են Ազնավուրի արժեքները և նպաստում նրա առաքելության հարատևմանը։
Նմանատիպ նյութեր
2258 դիտում
18:07 19-06-2016
ԱԳ նախարարն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1964 դիտում
21:15 20-06-2016
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1259 դիտում
16:29 20-11-2021
Արցախի ԱԺ նախագահին ու ՏԿԵ նախարարին ընդունել է Ֆրանսիայի Բուշ- դյու-Ռոն դեպարտամենտի նախագահը
Այս բաժնից
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
739 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը