211652_close_icon
views-count1333 դիտում article-date 21:28 31-05-2019

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի օժանդակությամբ արդարադատության համակարգում իրականացվող թիրախային և արդյունավետ ծրագրերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պետական հատվածի արդիականացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին միտված համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը։ Մասնավորապես քննարկվել են ՀԲ-ի աջակցությամբ մեկնարկած՝ ԵՄ Արևելյան գործընկերության մաս կազմող, ինչպես նաև բալկանյան 12 երկրներում՝ արդարադատության մատչելիության, անկախության, արդյունավետության մակարդակի բարձրացմանը, դատաիրավական համակարգի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը միտված ծրագրի իրականացման մեխանիզմներին, գործիքակազմին, դատախազների ներգրավվածությանը վերաբերող հարցեր։ ՀԲ ներկայացուցիչներն արժևորել են դատաիրավական համակարգի առկա խնդիրների ախտորոշման և դրա արդյունքների հիման վրա հետագա բարեփոխումների ուղղվածությունը որոշակիացնելու, համակարգի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից կարևորվող այդ ծրագրին լիարժեք մասնակցություն ցուցաբերելու դատախազության շահագրգռությունը։ Նրանք նաև հետաքրքրվել են ազդարարման համակարգի ներդրման գործընթացով, ինչի կապակցությամբ տեղեկացվել է, որ արդեն գործարկվել է ազդարարման էլեկտրոնային հարթակը, որն այդ համակարգի արդյունավետությունն ապահովող հիմնական գործիքն է և որի կիրառման հարցում ՀՀ դատախազությունն ունի առանցքային դերակատարում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր