211652_close_icon
views-count901 դիտում article-date 15:13 03-06-2019

ՄԻՊ-ը հրապարակել է ուղեցույց հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ ՄԻՊ-ը հրապարակել է ուղեցույց հաշմանադմություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ։ «USAID-ի աջակցությամբ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում ուղեցույցը ներառում է այն հարցերի պատասխանները, որոնք կօգնեն հաշմանադմություն ունեցող մարդկանց լիարժեք իրացնել իրենց իրավունքները: Մասնավորապես, անդրադարձ կա հետևյալ հարցերին՝ Ի՞նչ իրավունքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը, Ո՞ր օրենքներով են պաշտպանվում նրանց իրավունքները, Ու՞մ կարող է դիմել հաշմանդամություն ունեցող անձն իր իրավունքների պաշտպանության համար, Ինչպե՞ս իրացնել իրավունքների պաշտպանությունը վարչական և դատական կարգով, Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը և այլ: Մանրամասները՝ ուղեցույցում. http://pashtpan.am/images/Ughecuyc.pdf»:

Նմանատիպ նյութեր