Brabus-ը G63 դասի 2 նոր ամենագնաց է թողարկել՝ յուրաքանչյուրից 10 օրինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գերմանական հայտնի Brabus թյունինգային ընկերությունը թողարկել է Mercedes-AMG G63 2 նոր մոդել, որոնք հագեցած են 4,0 լ աշխատանքային ծավալով V8 տուրբո շարժիչով:
Brabus Black Ops 800-ը և Shadow 800 մոդելները 789 ձիուժ հզորություն ունեն, սակայն ավտոսիրահարներին ընկերությունը հայտնում է, որ նոր ամենագնացների քանակը սահմանափակ է լինելու՝ ընդամենը 10 օրինակ յուրաքանչյուր մոդելից:
Black Ops 800 մոդելի գինը սկսվում է 275 հազար եվրոյից, իսկ Shadow 800-ինը՝ 327 հազար եվրոյից: