1913 դիտում
15:27 04-06-2019
Այս տարվա հունիսի 2-ի դրությամբ ներում ստացած վարկառուների քանակը կազմել է 20 հազար 889
Ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը 2019 թ. հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ, իսկ ներում ստացած վարկառուների քանակը՝ 20889:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, սկսած 2018 թ. հուլիսի 1-ից, ֆիզիակական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններից համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ վարկային զեկույցներում չեն ներառվում մինչև 2018 թ. մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած և կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50 հազար ՀՀ դրամը: Վարկային պատմության բարելավումը անդրադարձել է 126585 անձանց:
Նմանատիպ նյութեր
3278 դիտում
11:36 31-07-2019
Կառավարությունն առաջարկում է հիփոթեքային արձակուրդ սահմանել վարկառուների համար
22472 դիտում
13:11 27-03-2020
Բանկերը վերանայել են 200 մլրդ դրամի վարկերի պայմաններ, վարկառուների մեծ մասին տրվել է արձակուրդ. Փաշինյան
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
799 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»