1323 դիտում
23:26 04-06-2019
Ռումինիայի Բանֆի դղյակի տարածքում կայացել է «Հայկական բակ փառատոն»-ի անդրանիկ թողարկումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 31-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Կլուժի փոխնահանգապետ Իշտվան Վակարի, Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի և Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի ղեկավար Կարեն Սեբեշիի հետ մասնակցեց «Հայկական բակ փառատոն»-ի անդրանիկ թողարկմանը:
Փառատոնը կազմակերպվել էր Ռումինիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո, Տրանսիլվանիայի սրտում` Կլուժ-Նապոկա քաղաքում գտնվող հնագույն Բանֆի (Banffy) դղյակի տարածքում (ներկայիս Կլուժի արվեստների թանգարանում), Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի նախաձեռնությամբ, Կլուժ նահանգի խորհրդի և Կլուժի արվեստների թանգարանի աջակցությամբ և նվիրված էր Ռումինահայոց միության 100-ամյա հոբելյանին:
Փառատոնի բացման խոսքում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր երախտագիտությունը հայտնեց փառատոնի կազմակերպիչներին հիանալի գաղափարի և նախաձեռնության համար, շնորհավորեց Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանին և միության անդամներին 100-ամյա հոբելյանի կապակցությամբ և հայտնեց իր պատրաստակամությունն ընդլայնելու և շարունակական դարձնելու փառատոնը: Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ նաև տաղանդավոր երիտասարդ նկարչուհի Մանու Հարությունյանի «Երկխոսություն» խորագրով նկարների ցուցահանդեսը` նվիրված Կլուժ և Երևան քաղաքների նմանություններին ու տարբերություններին:
Այցի շրջանակներում նաև տեղի ունեցան մի շարք հանդիպումներ Կլուժի պետական կառավարման մարմինների, գիտակրթական, մշակութային, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Ավարտին դեսպան Մինասյանն այցելեց Կլուժի ազգային արխիվ, որտեղ արխիվի տնօրեն Իոան Դրագանը (Ioan Dragan) ներկայացրեց արխիվում պահվող նյութերը, որոնք վկայում են այդ տարածաշրջանում տեղի հայ համայնքի դարավոր ներկայության մասին: Դեսպան Մինասյանն ու դոկտոր Դրագանը քննարկեցին հնարավոր համագործակցության հեռանկարները և դրա հետ կապված մի շարք այլ հարցեր:
Հունիսի 3-ին Գեռլա քաղաքում (պատմական Արմենոպոլիս/Հայաքաղաք) դեսպան Մինասյանը հանդիպեց քաղաքապետ Իոան Նեսելեանի հետ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Գեռլա ու Իջևան քույր-քաղաքների հետագա համագործակցության ուղղություններն ու հեռանկարները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
19351 դիտում
09:38 12-10-2017
Մոնումենտի «ոգին»․ Վարչապետը հաստատում է՝ դղյակի տերն ինքն է. «Ժամանակ»
1859 դիտում
18:03 07-09-2015
Հայկական արվեստի փառատոն Ռումինիայի Տրանսիլվանիայի մարզի Գեորգեն քաղաքում
3994 դիտում
15:30 16-05-2018
Ռումինիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները առաջիկայում կշարունակեն ամրապնդվել. Ռումինիայի վարչապետ
Այս բաժնից
604 դիտում
11:37 26-10-2024
Հայ Առաքելական եկեղեցին ոգեկոչում է տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրը
838 դիտում
11:21 26-10-2024
Ձմռան և աշնան հանդիպումը՝ Լոռիում. Սուրենյան