938 դիտում
09:47 05-06-2019
Բյուջեի կատարողականն ԱԺ-ում ներկայացնեն միայն առաջին դեմքերը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօրվանից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկելու է ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանության ներսում խնդիր է դրված, որ բյուջեի կատարողականն ԱԺ-ում ներկայացնեն միայն գործադիր իշխանության առաջին դեմքերը` նախարարները, վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` ասվել է, որ այս հարցում բացառություններ չպետք է լինեն: Անգամ նշվել է, որ եթե կան գործադիրի անդամներ, որոնք գործուղման են, պետք է այնպես անեն, որ հասցնեն ներկայանալ իրենց ոլորտի վերաբերյալ քննարկումներին:
Ի դեպ, մեր տեղեկություններով` եղել են նախարարներ, որոնք ցանկացել են խուսափել այդ քննարկումներին ներկա գտնվելուց, սակայն ապարդյուն: Թե առաջադրված պահանջը որքանով կիրականացվի, պարզ կդառնա արդեն այսօրվանից:
Մինչ այդ նկատենք՝ ԱԺ ներկայանալու պահանջը պատահական չէ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, մշտապես քննադատել է այդ ժամանակվա իշխանություններին բյուջեի կատարողականները ներկայացնելու նպատակով տեղակալներին ԱԺ գործուղելու համար: Հավանաբար նաև այդ պատճառով է, որ իշխանությունները որոշել են այս անգամ ԱԺ ներկայանալ առաջին դեմքով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2910 դիտում
21:40 05-05-2022
Սա կատա՞կ է, թե՞՝ ինչ. Մեսին չի հավատացել, որ «Ռեալը» հաղթում է
2917 դիտում
09:27 21-10-2021
Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1222 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
844 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»