241693 դիտում
11:15 07-06-2019
Հերթական՝ թիկնապահներով շրջող ու իրենց արտոնյալ համարող անձինք «զգացին ասֆալտի ջերմությունն» ու հայտնվեցին ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, կեսգիշերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները թիկնապահներով շրջելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Mercedes G մակնիշի 77 GՏ 777 համարանիշի և Toyota Land Cruiser Prado մակնիշի 07 GՏ 777 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները տեղափոխվել են այն բանի համար, երբ պարզվել է, որ շրջում են թիկնապահներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից մեկում եղել է «Զեյթունցի Արմեն» անունով անձնավորությունը, ում ամբողջական տվյալները, և ինչով է աչքի ընկել նա, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզում է։
***
[color=#CC0000]Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են եղել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ Արմեն Գ.-ն, ով եղել է «յաշիկում», Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Ռաֆիկ Հ.-ն, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Մուշեղ Գ.-ն և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 32-ամյա Յանիկ Կ.-ն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Գ.-ին է պատկանում «Արմեն և ընկերներ» ՍՊԸ-ն, ով զբաղվում է բենզինի և դիզվառելիքի ներկրմամբ և բենզալցակայաններ ունի մայրաքաղաքում, այդ թվում՝ նրան է պատկանում Ազատության պողոտայի վրա գտնվող նախկին ՀՀ ՊՆ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի բենզալցակայանը, որը նա գնել էր գեներալից։ [/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
15:54 12-10-2015
Հերթական ոսկի որոնողները հայտնվեցին ոստիկանությունում
1795 դիտում
10:31 02-07-2015
Ոսկու տենդով տարված «ալքիմիկոսները» հայտնվեցին ոստիկանությունում. տեսանյութ
912 դիտում
16:16 10-06-2016
Գրպանահատները հայտնվեցին ոստիկանությունում