211652_close_icon
views-count3048 դիտում article-date 11:19 07-06-2019

Պահանջում են հեռացնել Կենդանաբանական այգու տնօրենին. կառավարության մոտ բողոքի ակցիա տեղի ունեցավ. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մի խումբ կենդանասերներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են աշխատանքից հեռացնել Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին։ Ցուցարարները պարզել են «Բացահայտել կենդանասպանին», «Պահանջում ենք հեռացնել պաշտոնից», «Արժանապատիվ կենդանաբանական այգի» և այլ գրություններով պաստառներ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/06/07/Protest/3018980?fbclid=IwAR3_LcLdQ5euJ1vemdtoym7xea9g7N7meKykXMC3_-fau_0-lERyaj9V4jw]Tert.am[/url]-ը։ Կենդանասերների խմբի համակարգողը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենդանաբանական այգին սխալ է կառավարվում և դրա արդյունքում կենդանիների անկում է տեղի ունենում: «Հավաքի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ ցանկանում ենք պարոն վարչապետի ուշադրությունը հրավիրել այս խնդրին և ցանկանում ենք պարոն վարչապետի օժանդակությունը այս խնդրի լուծման վերջնական հանգուցալուծումը տալու համար: Խնդիրը կայանում է նրանում, որ արդեն շուրջ վեց ամիս է ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, որով քննարկվում է կենդանաբանական այգում ստեղծված վիճակը, որը, կարծես թե, մտել է փակուղի: Խնդրում ենք, որ աշխատակազմից որևէ մեկը մեզ ընդունի և հանձնեք նամակը նրանց»,- ասաց նա: Ամոբղջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/06/07/Protest/3018980?fbclid=IwAR3_LcLdQ5euJ1vemdtoym7xea9g7N7meKykXMC3_-fau_0-lERyaj9V4jw]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր