2044 դիտում
17:02 07-06-2019
ՄԻԵԴ–ը Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ որոշում է կայացրել. news.am
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի գործով այսօր՝ հունիսի 7–ին միջանկյալ որոշում է կայացրել եւ արձանագրել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման փաստը։
Այս մասին [url=https://news.am/arm/news/517047.html?fbclid=IwAR0AKyxlq7HW-_GzHf_z-6klY26REVznxSZHhAhTMRHkHPBNdOgd8P0NRKs]NEWS.am[/url]–ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։
Նա նշեց, որ դեռեւս ամիսներ առաջ խոշտանգման փաստի հետ կապված դիմել էին ՄԻԵԴ եւ հենց այդ վարույթի շրջանակներում էլ ՄԻԵԴ–ը որոշում է կայացրել։
Բաղդասարյանը նշեց, որ վաղը մամլո ասուլիս կհրավիրի եւ մանրամասն կներկայցնի որոշումը։
Նշենք, որ օրեր առաջ էլ Գրիգորյանի պաշտպանները շտապ բողոք էին ուղարկել ՄԻԵԴ՝ կապված։ Պաշտպաններն իրենց բողոքում հայտնել են, որ Մանվել Գրիգորյանին խոչընդոտում են պատշաճ բուժօգնություն ստանալ եւ այսպիսով նրան խոշտանգման են ենթարկում։
Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել էին «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին ՔԿՀ–ում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը եւ նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Բժիշկները Գրիգորյանի վիճակը գնահատում են ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/517047.html?fbclid=IwAR0AKyxlq7HW-_GzHf_z-6klY26REVznxSZHhAhTMRHkHPBNdOgd8P0NRKs]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1420 դիտում
11:56 25-03-2019
ՄԻԵԴ-ում Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է. ժամանակ են տվել
1506 դիտում
14:11 17-04-2019
ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու փաստաբանների պահանջը
6289 դիտում
19:54 07-06-2019
ՄԻԵԴ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը
Այս բաժնից
1075 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1120 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
838 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան